Passt nicht? Macht nichts! Sie können Artikel bis zu 30 Tage zurückgeben
Mit einem Geschenkgutschein können Sie nichts falsch machen. Der Beschenkte kann sich im Tausch gegen einen Geschenkgutschein etwas aus unserem Sortiment aussuchen.
Bis zu 30 Tage Rückgaberecht
Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։
Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ նա մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։
Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880-ական թթ սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Նա լիբերալիզմի գաղափարախոսներին, ովքեր ազգի պահպանության հիմքը համարում էին նյութական հարստությունը, հակադրում էր բարոյական հարստություն տեսակետը, մերժում այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին։ Տիկին Փիլարյանի վիշտը (1897), Պսակների բողոքը (1899), Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին (1902) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում լիբերալիզմի գաղափարախոսներին։ Հասարակաց որդեգիրը (1884), Հարուստները զվարճանում են (1884), Անպատճառ իշխանուհի (1886) պատմվածքներում դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։
Hallo! Ich bin Libroamiko, dein Buchberater.
Wie kann ich dir helfen?